«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#42, 2001-03-07 | #43, 2001-03-08 | #44, 2001-03-10


ՉՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՎԱԾ ՍԻՐՈՒՀԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«Ազգը» վերջերս իզուր փորձեց համապատասխան գերատեսչություններից տեղեկանալ, թե ինչպես են վարվում մաքսակետերում եւ այլուր չհայտարարագրված եւ բռնագանձված ապրանքների հետ, քանի որ դրանց աճուրդով կամ այլ ձեւերով վաճառքի մասին վաղուց թերթերում հայտարարություն չի հրապարակվում: Մանավանդ որ վերջերս, ըստ տեղեկությունների, շուրջ 50 թանկարժեք մուշտակ, 350 ռադիոհեռուստատեխնիկա եւ 60 երաժշտական կենտրոն է բռնագրավվել: Այս հարցի շուրջ պետեկամուտների նախարարության եւ մյուս գերատեսչությունների համառ լռությունը մեզ ենթադրել է տալիս, որ բռնագրավված մուշտակները բաժին են ընկել կառավարության բարձրաստիճան աշխատակիցների չհայտարարագրված սիրուհիներին: Իսկ ինչ վերաբերում է ռադիոսարքավորումներին, ասում են, որ վերջերս նույն բարձրաստիճանների մոտ նկատվել է երաժշտական ճաշակի բարձրացում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4