Արագածոտնի մարզխորհրդի վերջին նիստին մասնակցում էին նաեւ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը, գյուղնախարար Զավեն Գեւորգյանը, անշարժ գույքի կադաստրի պետկոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանը եւ ուրիշներ: Նիստում հնչած ելույթներից ամենաուշագրավը նախկին նախարար Գագիկ Մարտիրոսյանինն էր: Ջրային ռեսուրսների խնայողության եւ գոյացած պարտքերի հարցին նվիրված Գ. Մարտիրոսյանի ելույթում հնչեց հետեւյալ խրախուսական միտքը. «Ջուր կտանք, բայց եթե հաջորդ օրը տված ջրի դիմաց վարձը չվճարեք, կկտրենք ձեր մի ականջը, եթե մյուս օրն էլ չվճարեք, կկտրենք նաեւ մյուս ականջը եւ կկոխենք ձեր բերանը».