«Հայկաբել» գործարանի նախկին տնօրեն պրն Սասունյանի դեմ հարուցված քրեական գործը, չգիտես ինչու, քննում էր ՀՀ զինվորական դատախազությունը: Քննության արդյունքում պրն Սասունյանը Գառնիում գտնվող առանձնատունը զիջել է ՀՀ զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանին: Լուրեր են շրջում, որ «Հոկտեմբերի 27»-ի ձախողակ նախաքննությունից հետո Գ. Ջհանգիրյանը ցանկություն ուներ կրկին Սասունյանին վերադարձնելու նրա առանձնատունըՙ աշխատելով հնարավորինս թոթափվել ավելորդ շառ ու փորձանքից: