Պետեկամուտների նախկին նախարար Սմբատ Այվազյանը Զեյթուն թաղամասում, հայտնի սառնարանների մոտակայքում տուն է կառուցումՙ լավ, հիմնավոր տուն:
Անշուշտ, այդ փաստն այսօր ոչ ոքի չի կարող զարմացնել: Սմբատ Այվազյանի նման շատ տղերք են այսօր իրենց խնայած գումարներով ապարանքներ կառուցել եւ կառուցում հանրապետության տարբեր շրջաններում: Զարմանալին այս պարագայում այն է, որ պետեկամուտների նախկին նախարարն իր տունը կառուցում է Հանրապետության հրապարակում գտնվող Ազգային թանգարանի շենքի ճարտարապետական տեսքին հար եւ նման: Ասում ենՙ նա մանկուց էր հավանում այդ շենքի տեսքը, սակայն տարիներ էին պետք, որպեսզի համապատասխան գումարները խնայեր: