«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#43, 2001-03-08 | #44, 2001-03-10 | #45, 2001-03-13


ԻՍՊԱՆԻԱՅԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Այսօր Երեւանում իր պաշտոնական երկօրյա այցը կսկսի Իսպանիայի թագավորության եվրոպական հարցերով պետքարտուղար Ռամոն դե Միգելը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, բարձրաստիճան հյուրը կհանդիպի ՀՀ նախագահի, ԱԺ խոսնակի, վարչապետի, արտգործնախարարի հետ:

ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից պարզաբանեցին, թե այցի ընթացքում կքննարկվեն քաղաքական, տնտեսական խնդիրներ, առավել մանրամասնել չկարողացան: Այնուամենայնիվ, երկու ոլորտներում էլ հարաբերությունները թույլ զարգացած են: Դեռեւս 2000-ի նոյեմբերի 14-ին Վ. Օսկանյանիՙ Իսպանիա պաշտոնական այցի շրջանակներում, որի պատասխանն էլ, փաստորեն, այսօրվա այցն է, ստորագրվել է երկու փաստաթուղթ. «Արձանագրություն Հայաստանի եւ Իսպանիայի արտաքին գործերի նախարարությունների միջեւ խորհրդատվությունների մասին» եւ «Միջկառավարական համաձայնագիր ավտոտրանսպորտային փոխադրումների մասին»:

Այնպես որ, քաղաքական համատեքստում զուտ Հայաստան-Իսպանիա դիվանագիտական հարաբերությունների առկայությունն է արձանագրվում այսօր:

Տնտեսական առկայության առումովՙ Հայաստանում գրանցված է իսպանական կապիտալով չորս ձեռնարկություն: Երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության մեջ Հայաստան ներմուծման ծավալները նախորդ տարիներին միշտ գերազանցել են արտահանման ծավալներին: Իսկ ներմուծվել են Իսպանիայից վերգետնյա տրանսպորտի միջոցներ, կերամիկական իրեր, սննդամթերք: Արտահանվել են հիմնականում փայտ, փայտյա իրեր, գորգեր:

Լ. Գ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4