ԹԲԻԼԻՍԻ, 12 ՄԱՐՏ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսին ՆԱՏՕ- ի լայնամասշտաբ զորավարժություններ տեղի կունենան Փոթիի նավահանգստի շրջանումՙ Սեւ ծովում եւ Մերիա օդաթռիչքարանին հարող տարածքում: Իսկ ապրիլի 3-5- ը Փոթիում տեղի կունենա խորհրդաժողով, որը կպլանավորի այս զորավարժությունները: Խորհրդաժողովին կմասնակցեն ՆԱՏՕ- ի 11 անդամ երկրներ եւ գործընկերներ, ինչպես նաեւ ուխտի կենտրոնակայանի պատվիրակությունը:
Ինչպես ԻՏԱՌ- ՏԱՍՍ- ի թղթակցին հայտնել են Վրաստանի պաշտպանության նախարարությունում, «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կայանալիք զորավարժություններում գործի կդրվեն ցամաքային զորքերի, ռազմա- ծովային ուժերի եւ ռազմա- օդային ուժերի ստորաբաժանումներՙ շուրջ 40 նավ, մինչեւ մեկուկես տասնյակ ինքնաթիռ եւ ուղղաթիռ:
ՆԱՏՕ- ի անդամ երկրներից զորավարժություններին կմասնակցեն ԱՄՆ- ը, Ֆրանսիան, Թուրքիան, Հունաստանը եւ Իտալիան, գործընկեր երկրներիցՙ Վրաստանը, Բուլղարիան, Ռումինիան, Ուկրաինիան եւ Շվեդիան: