Այսօր երաժշտական հանրությունը հրաժեշտ տվեց ճանաչված կոմպոզիտոր, մանկավարժ, մշակութային գործիչ Ստեփան Լուսիկյանին:
Կյանքից վաղաժամ հեռացած արվեստագետը հասցրեց թողնել պատկառելի ստեղծագործական ժառանգություն, հիշարժան եւ բարի հուշեր թե՚ սերնդակիցների, թե՚ ուսանողության, թե՚ երաժշտասեր լայն շրջանակների մեջ:
Ավարտելով Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական եւ դաշնամուրային բաժինները, հետագայումՙ ասպիրանտուրան, Ստեփան Լուսիկյանը ձեռնամուխ եղավ տարրաժանր ստեղծագործությունների հեղինակմանը, որոնցից լավագույնները հնչել են բեմերից եւ մաս կազմել Ազգային ռադիոյի ոսկեդարանի:
Հասարակության, ընկերների հիշողության մեջ Ստեփան Լուսիկյանը մնալու է որպես բարեկիրթ, նրբանկատ, հայրենասեր, ընկերասեր մարդ եւ ընկեր, զավակների հոգատար հայր:
«Ազգ» օրաթերթը մոտ ժամանակներում կանդրադառնա վաղամեռիկ երաժշտի կյանքին եւ ստեղծագործությանը: