ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ տնտեսական ու գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ է նշանակվել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը:
Հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմում ընդգրկվել են ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Արա Ավետիսյանը եւ ՀՀ պաշտպանության նախարարության արտաքին հարաբերությունների եւ ռազմական համագործակցության վարչության պետ Միքայել Մելքոնյանը: