ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ զինված ուժերի 4 զորամասերից հրթիռների խմբակային հափշտակության գործով մարտի 14-ին, ժամը 12:00-ին նշանակված դատական նիստի սկզբին քննչական մեկուսարաններից չներկայացվեցին ամբաստանյալները: Երեւանի Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի պահանջին ի պատասխանՙ ուղեկցողները պատճառաբանեցին, թե դատարանում չկա ամբաստանյալների պահման խուց: Հիշեցնենք, որ գործով դատավարությունն սկսված է, երկու ամբաստանյալներ արդեն ցուցմունքներ են տվել:
Ամբաստանյալներն ի վերջո հասցվեցին դատարան, սակայն շուրջ 4 ժամ ուշացումով, երբ մեղադրողները եւ պաշտպաններն արդեն հեռացել էին:
Դատական նիստը հետաձգվեց մեկ օրով: