«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#45, 2001-03-13 | #46, 2001-03-14 | #47, 2001-03-15


ԼՈՒՅՍ ՏԵՍԱՎ ԱՌԱՋԻՆ ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԸ

Լույս է տեսել «Տուրիզմն այսօր» տուրիզմի ոլորտում մասնագիտացված առաջին թերթը Հայաստանում: Տուրիստական ուղղվածության տպագիր մամուլը, լրագրությունն աշխարհում մեծ տարածում ունեն, եւ վերոհիշյալ թերթը առաջինը լինելով, նորույթ է Հայաստանի համար:

Թերթի հիմնադիրն ու հրատարակիչը «Տուրիզմ մենեջմենթ» ընկերությունն է, տպաքանակըՙ 3000, պարբերությունըՙ առայժմ երկու շաբաթը մեկ անգամ: Թերթը տպագրվում է «Գինդ» հրատարակչությունում, գունավոր է ու երկլեզուՙ հայերեն ու անգլերեն: Ինչպես «Ազգին» հայտնեց թերթի գլխավոր խմբագիր Ռուզան Վարդանյանը, թերթի 1500 օրինակը տարածվելու է անվճարՙ օդանավերում, հյուրանոցներում ու տուրիստական սպասարկման այլ հաստատություններում: Ըստ նրա, թերթի գլխավոր նպատակն է լինելու առաջին հերթին Հայաստան եկող ու նաեւ այստեղ ապրող արտասահմանցիներին Հայաստանի մասին հնարավորինս տեղեկություն տալը, Հայաստանը տուրիստական գրավչության առումով ներկայացնելը: Դաՙ անգլերեն էջերում: Մյուս նպատակն էլ հայաստանցիներին տուրիզմի, այդ բնագավառում աշխարհում տեղի ունեցող զարգացումներին իրազեկելն ու տեղեկատվություն ապահովելն է: Թերթը պարբերաբար անդրադառնալու է նաեւ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու 1700-ամյակի միջոցառումներին:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4