«Պրոմեդիա» կազմակերպությունը պրոֆեսիոնալ մամուլի զարգացման ծրագրի շրջանակում մարտի 15-ին, երեւանյան գրասենյակում բացեց իր գրադարանն ու տեղեկատվական կենտրոնը: Գրադարանն ունի ավելի քան 400 անուն ժուռնալիստական գրականությունՙ հիմնականում ռուսերեն, նաեւ հայերեն ու անգլերեն: Գրականությունն ու տեղեկատվական կենտրոնը ծառայեցվելու են լրագրողներին, որոնք աշխատանքային օրերին ժամը 10:00- 17:00-ը կարող են օգտվել ինտերնետային, հայկական պարբերականների էլեկտրոնային տվյալների բազայից: