ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏ: Երեւանում խուճապ է. կովի կատաղախտից անմիջապես հետո շատ երկրներում, մասնավորապես Ֆրանսիայում, Դանիայում, Իտալիայում գրանցվել են ընտանի կենդանիների դաբաղով հիվանդանալու բազմաթիվ դեպքեր եւ հայտարարվել են հիվանդության դեմ պայքարի անհետաձգելի միջոցառումներ:
Հայաստանին դաբաղի համաճարակ չի սպառնում, Արմենպրեսի թղթակցին ասաց գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական պետական տեսչության պետ Անուշավան Աղաջանյանը: Մենք հեռու ենք այդ երկրներից եւ այնտեղից մեզ մոտ միս չի ստացվում: Բացի դրանից, ի տարբերություն Եվրոպայի շատ երկրների, մեզ մոտ կենդանիները պատվաստանյութ են ստանում: Նույն կարծիքին է նաեւ հանրապետության գլխավոր սանիտարական բժիշկ Վլադիմիր Դավիդյանցը: Նա նշեց, որ դաբաղով սովորաբար հիվանդանում են կենդանիները, բայց շատ հազվադեպՙ նաեւ մարդիկ, հիմնականում կաթի գործածումից: Ու թեեւ դաբաղի համաճարակ Հայաստանին չի սպառնում, ասում է գլխավոր սանիտարական բժիշկը, երկրի սանիտարա- համաճարակային եւ անասնաբուժական ծառայությունները ձեռնարկում են հիվանդության կանխման համալիր միջոցառումներ: