«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#47, 2001-03-15 | #48, 2001-03-16 | #49, 2001-03-17


ՊԱՐԳԵՎՆԵՐԸ ՄԱՐԴԿԱՆՑ ՏՐՎՈՒՄ ԵՆ ԿՈՆԿՐԵՏ ՎԱՍՏԱԿԻ ՀԱՄԱՐ

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ես համարում եմ, որ պարգեւները չի կարելի մարդկանցից հետ վերցնել, որովհետեւ այդ պարգեւները նրանք ստանում են ոչ թե «ավանսով», ոչ թե հետագայում խելոք մնալու, հանցագործություն չկատարելու համար, այլ դա նրանց տրվում է կոնկրետ վաստակի համար», ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանըՙ պատասխանելով այն հարցին, թե նա ինչպես է վերաբերվում ԼՂՀ դատարանի որոշմանըՙ դիմել ԼՂՀ նախագահին Սամվել Բաբայանին պարգեւներից ու զինվորական կոչումներից զրկելու համար: Ինչ վերաբերում է զինվորական կոչումներին, ապա, ըստ Ս. Սարգսյանի, դրանք միշտ էլ կարող են ցածրացնել, բարձրացնել կամ հետ վերցնել: Պաշտպանության նախարարի խոսքերով, դա կոչում տվողի իրավունքն է եւ որոշված է զինվորական կանոնադրությամբ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4