«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#47, 2001-03-15 | #48, 2001-03-16 | #49, 2001-03-17


ԿԻՊՐՈՍԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ

<20014903.jpg>

Կիպրոսի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունը, որն այս օրերին պաշտոնական այցով գտնվում էր Հայաստանում, երեկ հանդիպել է Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանի հետ:

Պատվիրակության ղեկավար, Կիպրոսի խորհրդարանի նախագահ Սպիրոս Կիպրիանուի եւ Արմեն Խաչատրյանի առանձնազրույցի ընթացքում, որպես համագործակցության շրջանակներ, նախանշվել են հյուրանոցային բիզնեսի մասնագետների պատրաստումը, փորձի փոխանակումը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ նպատակով երկու երկրների խորհրդարանականներից եւ կառավարության ներկայացուցիչներից հանձնաժողով ստեղծել: Կողմերը պատրաստակամություն են հայտնել առավել սերտացնել հատկապես միջխորհրդարանական հարաբերությունները կատարելագործել տնտեսական կապերի ընդլայնման համար անհրաժեշտ օրենսդրության դաշտը, համատեղ զարգացնել համագործակցությունը միջազգային ատյաններում:

Հայաստանի խորհրդարանի ղեկավարը հատուկ շեշտել է այն հանգամանքը, որ 1982 թ. պրն Կիպրիանուն է առաջինը ՄԱԿ-ում բարձրացրել Հայոց ցեղասպանության հարցը:

Սպիրոս Կիպրիանուն հանդիպել է նաեւ ԱԺ նախագահի տեղակալների հանձնաժողովների նախագահների, խմբերի եւ խմբակցությունների ղեկավարների հետ:

Գ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4