«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#47, 2001-03-15 | #48, 2001-03-16 | #49, 2001-03-17


ԱԼԻԵՎԸ ՇՈՒՏԱՓՈՒՅԹ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀՈՒՅՍ Է ՀԱՅՏՆԵԼ

ԱՆԿԱՐԱ, 16 ՄԱՐՏ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման հույս է հայտնել: Նրա ասելով, ինքը հույս ունի, որ հայ պաշտոնակցիՙ Ռոբերտ Քոչարյանի հետ ապրիլի 3- ին Ֆլորիդայում (ԱՄՆ) կայանալիք բանակցությունների արդյունքների հիման վրա, ինչպես նա է արտահայտվել, «բռնատիրված տարածքներից» դուրս կբերվեն Հայաստանի զորքերը:

Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության հաղորդման, այդ մասին նա այսօր հայտարարել է Անկարայում, ուր գտնվում է պաշտոնական հնգօրյա այցով: Ալիեւը հիշեցրել է, որ բազմամյա հակամարտության կարգավորման համար ձեռնարկվող բոլոր ջանքերը, այդ թվում եւ Լեռնային Ղարաբաղի գծով ԵԱՀԿ- ի Մինսկի խմբի կողմից, առայժմ հաջողության չեն հասցրել: Նա Անկարային երախտագիտություն է հայտնել Բաքվի բռնած դիրքորոշմանը զորավիգ լինելու համար: Ռազմաբժշկական ակադեմիայի կլինիկայում բուժզննման ենթարկված ադրբեջանցի ղեկավարին այսօր շնորհվեց Անկարայի համալսարանի պատվավոր դոկտորի աստիճան: Թուրքիայում Ալիեւի այցը կավարտվի շաբաթ օրը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4