«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#47, 2001-03-15 | #48, 2001-03-16 | #49, 2001-03-17


ԽՈՒՃՈՒՃ ՇՈՒԿԱ

<20014902.jpg>

Այն բանից հետո, երբ Աջափնյակի թաղապետական ընտրություններում ավտոմատային քվեարկություն անցկացնելու փորձը տապալվեց, ախպերության շարքերում սկսեց նվազել Աշոտ Աղաբաբյանի հեղինակությունը: Այնքան, որ մտածում էր ձեռք քաշել «Հրազդան» մարզադաշտի հարեւանությամբ գործող շուկային «տիրություն» անելուց:

Վերջերս այդ բարենպաստ հանգամանքից օգտվելու ցանկություն է հայտնել մեկ ուրիշ մտածողՙ Էդվարդ Մադաթյանը, որը կապի նախարարության հարցերը լավագույնս լուծելուց հետո այժմ պատրաստվում է տեր դառնալ այդ տիրույթին: Ասում են, ներկայումս լուրջ բանակցություններ են գնում կողմերի միջեւ, թեեւ ի հայտ են եկել նաեւ խուճուճ հանգամանքներ: Այսպես, ըստ տեղեկությունների, որոշ ՀՀՇ-ականներ հարց են դնում բանակցությունների արդյունքում իրենց արդար բաժինը ստանալուՙ նկատի ունենալով, որ «նախկիններն» էին ժամանակին Հանրապետական կուսակցությանը զիջել վերոհիշյալ շուկան, մինչդեռ Էդ. Մադաթյանը Հանրապետական կուսակցության անդամ չէ, դեռեւս:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4