Մարտի 17
Հայոց տոմարի Ասակմ օրը
- 1962 թ. Թբիլիսիի Խոջիվանքի գերեզմանատունը կոչվեց Հայ մշակույթի գործիչների պանթեոն:
Ծնվել ենՙ
- Մանուկ Աբեղյանը (1865 թ., Նախիջեւան, գ. Թազաքենդ), ԳԱԱ ակադեմիկոս, գիտ. վաստ. գործիչ, բանասիրական գիտ. դ-ր, պրոֆ., բանասեր, բանագետ, լեզվաբան, գրականագետ:
- Եկատերինա Մալխասյանը (1919 թ., Թիֆլիս), ՀՀ-ի արվեստի վաստ. գործիչ, դաշնակահարուհի, մանկավարժ:
- Սերգեյ Համբարձումյանը (1922 թ., Ալեքսանդրապոլ), ՀՀ գիտ. եւ տեխ. վաստ. գործիչ, ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի տնօրեն, տեխ. գիտ. դ-ր, պրոֆ., ակադեմիկոս:
Հեղինե Ղարագուլյան