Այլ առիթով նշել ենք, որ Կահիրեում լույս տեսնող ՌԱԿ պաշտոնաթերթ «Արեւ» օրաթերթի արաբերեն ամենամսյա հավելվածն իր դրական դերն է կատարում հայ-արաբական հարաբերությունների սերտացման գործումՙ հասարակության ուշադրությանը հանձնելով հետաքրքիր, բայց մինչ այդ անհայտ մանրամասներ:
Այսպես, եգիպտական «Ուաթանի» թերթն իր հունվարի 28-ի համարում զետեղել է Ադել Քամելի «Մասրահ էլ-Արմանի ուա հուար էլ-թարիխ» (հայկական թատրոնը եւ պատմության զրույցը) վերնագրով հոդվածը, որտեղ հեղինակն անդրադառնալով «Արեւի» անցյալ տարվա հոկտեմբերի արաբերեն հավելվածում խմբագիր դոկտ. Մոհամեդ Ռեֆաաթ էլ-Իմամի եւ դոկտ. Ֆաթմա Մուսայի հայկական թատրոնին նվիրված գրությանը, խոստովանել է, որ մինչ այդ գաղափար չի ունեցել հայկական թատրոնի եւ համաշխարհային պատմության հետ նրա առնչությունների մասին:
Հ. Ծ.