«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#48, 2001-03-16 | #49, 2001-03-17 | #50, 2001-03-20


ԳՐԻԳՈՐ ԱՄԱԼՅԱՆԸՙ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

Հիմք ընդունելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը, նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 19-ին հրամանագիր է ստորագրել հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամներ նշանակելու մասին: Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, հանձնաժողովի կազմում ընդգրկվել են.

Գրիգոր Ամալյանը

հանձնաժողովի անդամ /լիազորությունների ժամկետըՙ վեց տարի/

Շամիրամ Աղաբեկյանը

հանձնաժողովի անդամ /լիազորությունների ժամկետըՙ վեց տարի/

Կարինե Խոդիկյանը

հանձնաժողովի անդամ /լիազորությունների ժամկետըՙ վեց տարի/

Հրաչիկ Բայադյանը

հանձնաժողովի անդամ /լիազորությունների ժամկետըՙ չորս տարի/

Արա Թադեւոսյանը

հանձնաժողովի անդամ /լիազորությունների ժամկետըՙ չորս տարի/

Մուշեղ Հովսեփյանը

հանձնաժողովի անդամ /լիազորությունների ժամկետըՙ չորս տարի/

Վահագն Ավագյանը

հանձնաժողովի անդամ /լիազորությունների ժամկետըՙ երկու տարի/

Արսեն Բադեյանը

հանձնաժողովի անդամ /լիազորությունների ժամկետըՙ երկու տարի/

Հարություն Խաչատրյանը

հանձնաժողովի անդամ /լիազորությունների ժամկետըՙ երկու տարի/:

Ըստ Արմենպրեսի, երեկ տեղի է ունեցել հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի առաջին նիստը:

Միաձայն հանձնաժողովի նախագահ է ընտրվել Գրիգոր Ամալյանը, փոխնախագահ Շամիրամ Աղաբեկյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4