Նախաձեռնությամբ Երեւանի Այգեստան թաղամասում բնակվող շուրջ երկու տասնյակ ՀՌԱԿ նորագիր անդամների, գլխավորությամբ «Ատլաս» ՍՊԸ-ի նախագահ Արմեն Ստեփանյանի, երեկ բացվեց նորակազմ ակումբի գրասենյակը, ներկայությամբ ՀՌԱԿ Հանրապետական վարչության ատենապետ Ռուբեն Միրզախանյանի, ատենադպիր Գառնիկ Հովակիմյանի, ՌԱԿ Կենտրոնական վարչության անդամ Հակոբ Ավետիքյանի:
Հանդիսավոր պայմաններում գրասենյակի մուտքին բարձրացվեց ՌԱԿ դրոշը, որից հետո հյուրերն ու նորակազմ ակումբի անդամները մուտք գործեցին գրասենյակ, որտեղ նրանց տրվեցին ՀՌԱԿ անդամատոմսեր: Ողջույնի ու շնորհավորանքի խոսքեր արտասանեցին Ռ. Միրզախանյանը. Հ. Ավետիքյանը, Գ. Հովակիմյանը եւ Ա. Ստեփանյանը: Նրանք նորաբաց ակումբին մաղթեցին բեղմնավոր գործունեությունՙ հօգուտ մեր ժողովրդի, պետության եւ մասնավորաբար թաղամասի բնակչության: