«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#49, 2001-03-17 | #50, 2001-03-20 | #51, 2001-03-21


«ՋՈՒՐԸ ԵՎՍ ԱՊՐԱՆՔ Է, ՈՐԻ ՀԱՄԱՐ ՊԻՏԻ ՎՃԱՐԵԼ»

Երեւանում կսկսվեն ջրանջատումներ

«Այստեղ մարդիկ պիտի հասկանան, որ ջուրն էլ է ապրանք, որի համար պետք է սովորեն վճարել», երեկ Երեւանի Թումանյան 19 հասցեում գտնվող շենքի ջրամատակարարումը կասեցնելու պահին նշեց իտալական Էյ Յութիլիթի ընկերության ներկայացուցիչ Անդրեա Լեոնեն: Այդ շենքը, որն ունի 31 բնակարան եւ 78 բնակիչ, ջրամատակարարման դիմաց կուտակել է 1 մլն 78 հազար դրամի հասնող պարտք:

Երեւանի ջրմուղկոյուղու աշխատակիցների հավաստմամբ միայն 5 բնակարանի բնակիչներ են մասամբ վճարել: «Մեկ ամիս առաջ նամակներ ենք ուղարկել այս, նաեւ ուրիշ շենքերի բնակիչներինՙ պարտքերը մարելու հորդորով, նշեց Անդրեա Լեոնեն: Չէ՞ որ նրանք վճարում են էլեկտրաէներգիայի, կապի համար, որոնք թանկ արժեն: Մենք եւս չենք կատակում»: Նրա հավաստմամբՙ ջրամատակարարման անջատումները կտարածվեն ողջ քաղաքում: Արդեն այսօր Վարդանանց եւ Նալբանդյան փողոցներում մեկական շենք կզրկվեն ջրից: Ջրամատակարարումը կվերականգնվի յուրաքանչյուր շենքում պարտքերի գեթ 30 տոկոսի մարման պարագայում:

Ա. Լեոնեն հավաստեց, թե այլապես հնարավոր չէ ոչ միայն բարելավել համակարգը, այլեւ տարրական ծախսեր հոգալ: Այսպես, էլեկտրաէներգիայի համար Երեւանի ջրմուղկոյուղին տարեկան վճարում է մոտ 230 հազար դրամ, իսկ անցյալ տարի ընդհանուր առմամբ քաղաքում հավաքվել է 110 հազար դրամ վարձավճար:

Լ. Գ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4