Վրաստանի անդամակցությունը համաշխարհային առեւտրական կազմակերպություններին (1999 թ. աշնանը) ունեցավ ե՚ւ դրական, ե՚ւ «բացասական» հետեւանքներ: Հունվարի կեսերից Եվրախորհրդի երկրներն իրար ետեւից փակեցին իրենց շուկաների դռները վրացական գինու առջեւ: Կոնկրետՙ Գերմանիայի ղեկավարության որոշմամբ արգելվեց վրացական գինու ներմուծումը:
Վրաստանում այսօր գոյություն չունի Եվրամիության չափանիշներով լիցենզավորված ոչ մի լաբորատորիա, որի սերտիֆիկատը բավարարի վրացական մթերքը Եվրոպայի շուկաներ ուղարկելու համար: Բացի այդ, անհրաժեշտ է նաեւ գրանցել Եվրամիությունում Վրաստանի խաղողների տեսակները եւ տարածաշրջանները:
Չի բացառվում, որ Գերմանիայի խիստ ռեժիմը տարածվի Եվրամիության երկրներով, իսկ դա համահավասար է վրացական գինու արդյունաբերության աղետի:
Ըստ վրացական «ՌԵԶՈՆԱՆՍԻ» եւ «ԴԻԼԻՍ ԳԱԶԵԹԻ» ԹԵՐԹԵՐԻ