«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#49, 2001-03-17 | #50, 2001-03-20 | #51, 2001-03-21


ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ԵՎ ԻՐԱՆԸ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԽՈՐԱՑՆՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Երեկ երկօրյա պաշտոնական այցով Հունաստան մեկնեց Իրանի պաշտպանության նախարար Ալի Շամխանին: Իսլամական հեղափոխությունից հետո սա Իրանի պաշտպանության նախարարի առաջին այցն է եվրոպական, ընդ որումՙ ՆԱՏՕ-ի անդամ պետություն: Շամխանին Աթենքում բանակցելու է իր հույն պաշտոնակից Ցոխաձոպուլոսի, նախագահ Կոնստանտինոս Ստեֆանոպուլոսի հետ: Համաձայն ԻՌՆԱ գործակալության, Շամխանին ասել է, թե սա իր հույն գործընկերոջՙ Թեհրան կատարած այցի պատասխանն է: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4