ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաստի աղբյուրների համաձայն, մայրաքաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում ապրիլի 5-ին կվերսկսվի հոկտեմբերի 27-ի քրեական գործի դատաքննությունը: Հիշեցնենք, որ դատական նիստն ընդմիջվել էր փետրվարի 28-ին: