«Ամեն օր, նախքան արեւածագը, նրանք այստեղ են: Հարյուրավոր հուսահատված հայեր շարք են կանգնում ԱՄՆ դեսպանատան մոտ. Հայաստանը ոտքերի վրա մեռնում է», Երեւանից հաղորդում է անգլիական «Ինդիփենդենտի» թղթակից Ջոն Քամփիֆները: Հոդվածի հերոսները հայրենիքը լքող հայերն են:
Ալինան ասում է. «Ցուրտ է, նվաստացուցիչ է, բայց այլ ընտրություն չունեմ»: Հոդվածագիրը կարեկցանքով պատմում է Հայաստանի տխուր իրականության մասին. «Խորհրդային Միության փլուզումից հետո բնակչության կեսը լքել է հայրենիքը, ասում ենՙ 1,5 մլն հայ է մնացել: Շենքերում բնակարանները դատարկ են. Մարդիկ չունեն աշխատանք: Աշխարհում չկա մեկ այլ երկիր, որտեղ մարդիկ այսքան կրթված են ու հյուրասեր.»: