«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2001-03-27 | #56, 2001-03-28 | #57, 2001-03-29


ԲԱՔՈՒՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչ Հեյդար Ալիեւի որդին հայտարարություններ է անում Ադրբեջանում ՆԱՏՕ-ի բազաների տեղակայման դեմ, Թուրքիան ակտիվորեն քննարկում է նման հնարավորությունը:

«Turkish Daily News»-ը հիշեցնում է, որ մարտի 23-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը, իսկ հաջորդ օրը արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւը հայտարարել են, որ Ադրբեջանը պետք է ուժեղացնի երկրի անվտանգությունը եւ իր տարածքում տեղակայի ՆԱՏՕ-ի կամ Թուրքիայի ռազմական բազաները: Սաֆար Աբիեւը ԱՄՆ-ում ռազմական իր գործընկերների հետ հանդիպման ժամանակ համոզմունք է հայտնել, որ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի բազաների առկայությունը տարածաշրջանի կայունության գլխավոր գործոնը կդառնար եւ կսթափեցներ տարածաշրջանի կայունությանը սպառնացող երկրներին:

Ձգտելով ամրացնել իր կապերը Հյուսիս-ատլանտյան բլոկի հետ, շարունակում է թերթը, Ադրբեջանն արդեն ակնարկել է, որ Բաքուն կողջուներ նրա ավելի ակտիվ դերը Կովկասում: Բաքուն դեռ 1999-ին է հայտարարել ՆԱՏՕ-ին հյուրընկալելու իր ցանկության մասին: Ադրբեջանը ՆԱՏՕ-ի անդամ չէ, բայց մտածում է դաշինքի հետ կապերը ամրացնելու մասին, նշում է «Turkish Daily News»-ը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4