ՏԱՎՈՒՇ, 28 ՄԱՐՏ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իջեւանում ձերբակալվել է քաղաքի 50-ամյա բնակիչ, ոչ մի տեղ չաշխատող, նախկինում խարդախության համար դատապարտված Մելսիկ Մխիթարյանը, որը հայտնի է «Ֆանտոմաս» մականունով: Նա մեղադրվում է այն բանում, որ հավաքագրել է 6-7 թեթեւաբարո կանանց եւ կազմակերպել նրանց հանդիպումները արկածների սիրահար տղամարդկանց հետ: Կանանց «ծառայությունների» վարձը կազմել է 500-5000 դրամ:
Ինչպես «Նոյյան տապանի» թղթակցին տեղեկացրեց Տավուշի մարզի դատախազ էդուարդ Անդրիկյանը, Մելսիկ Մխիթարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 226 (որջեր պահելը եւ կավատություն) եւ 112 պրիմ (բռնի կերպով սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը) հոդվածներով: