«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#57, 2001-03-29 | #58, 2001-03-30 | #59, 2001-03-31


ՁԳՁԳՎՈՒՄ Է ԻՐԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ԳԱԶԱՏԱՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱՆԿԱՐԱ, 30 ՄԱՐՏ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Թուրքական «Թըրքիշ դեյլի նյուս» թերթի հաղորդման համաձայն, Իրանից Թուրքիա բնական գազի մատակարարումների նախագծի իրականացումը կարող է տապալվել, քանի որ Իրանը չի կարողացել ժամանակին ավարտել գազամբարի շինարարությունը իրանա-թուրքական սահմանի մոտ:

Տվյալ պահին շարունակվում է գազատարի շինարարությունը Թուրքիայի տարածքում, քանի որ կանխավ Իրանը հայտարարել է գազատարի իր տեղամասի կառուցումն ավարտելու մասին: Գազատարի շահագործման հանձնումը նախատեսվում էր 2001 թվականի հուլիսին, իսկ հիմա խոսվում է 2002 թվականի երկրորդ կեսի մասինՙ որպես ամենահավանական ժամկետի: Հատկանշական է, որ եթե գազամատակարարումները չսկսվեն հուլիսին, ինչը անկախ փորձագետների կարծիքով միանգամայն իրատեսական չէ, ապա դա կլինի տվյալ նախագծի արդեն երկրորդ հետաձգումը: Համաձայն պայմանագրի սկզբնական տեքստի, իրանական գազը պետք է Թուրքիայում սկսեր ստացվել 1999 թվականի սկզբին, սակայն թուրքական կողմը չհասցրեց ժամկետին ավարտել շինարարական աշխատանքները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4