«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#57, 2001-03-29 | #58, 2001-03-30 | #59, 2001-03-31


ԳԱԼԻՔ ՇԱԲԱԹ

---li>Ապրիլի 2-ին կսկսվեն Հայաստանի Ազգային ժողովի նստաշրջանի եռօրյա նիստերը: Երկրորդ ընթերցմամբ կքննարկվեն «Հանրաքվեի մասին» եւ «Սահմանամերձ շրջանների մասին» օրենքների նախագծերը, ինչպես նաեւ նիստերի կեսից ավելին բաց թողած եւ քվեարկություններին չմասնակցած պատգամավորների հարցը:

---li>Ապրիլի 2-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ամերիկյան Քի Վեսթ (Ֆլորիդայի նահանգ) քաղաք կմեկնիՙ հաջորդ օրն Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հետ հանդիպելու: Հանդիպման ընթացքում կքննարկվեն Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման ուղիները: Որոշ տեղեկությունների համաձայն, երկու երկրների նախագահները մտադիր են 4 օր քննարկել Ղարաբաղի հակամարտության հարցըՙ ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Քերի Քավանոյի մասնակցությամբ:

---li>Ապրիլի 4-5-ը Երեւանում, Հայաստանի Ազգային ժողովի շենքում կսկսվի Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական համաժողովի մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի կոմիտեի 17-րդ նիստը: Կոմիտեի անդամները մտադիր են ամփոփել անցյալ տարի Թբիլիսիում կայացած նիստի արդյունքները, ինչպես նաեւ քննարկել Սեւծովյան ավազանի երկրներում օրինական գաղթին, սեւծովյան մշակութային դաշինքին եւ գիտության ու տեխնոլոգիայի ոլորտի կոոպերացմանն ու համագործակցությանը վերաբերող հարցեր:

---li>Ապրիլի 4-ին ՀՀ խորհրդարանի նախագահ Արմեն Խաչատրյանը կընդունի Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական համաժողովի պատվիրակությանըՙ մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի կոմիտեի նախագահ Մ. Բարամիձեի գլխավորությամբ:

---li>Ապրիլի 5-ին տեղի կունենա Հայաստանի կառավարության հերթական նիստը:

---li>Ապրիլի 5-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում կվերսկսվի դատավարությունը Հայաստանի խորհրդարանում 1999 թ. հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ահաբեկչության գործով:

Պատրաստեց Հայաստանում Ինտերֆաքսի սեփ. թղթ. ՏԻԳՐԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4