Ինչպես տեղեկացանք ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարության լրատվական ծառայությունից, շատ շուտով Հայաստանում իր ակտիվ գործունեությունը կսկսի շվեյցարական «Ֆրանկ Մյուլլեր ուոչլանդ» ընկերությունը, որի հայաստանյան մասնաճյուղը գրանցվել է այս տարվա հունվարի 25-ին:
Մասնաճյուղի գործունեության ուղղությունն է լինելու ժամագործական եւ ոսկերչական արտադրությունն ու առեւտուրը: Մասնավորապես ժամագործական արտադրության գործարկման նպատակով Շվեյցարիայի կառավարության հատուկ արտոնությամբ Հայաստան են ուղարկվել գերժամանակակից «Numerical control rolodrill» հաստոցները: Ընկերության Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Գեորգի Մուրադյանը հավաստում է, որ մոտ ժամանակներս միջազգային ժամագործական շուկայում կհնչի նաեւ Հայաստանի անունը: Հիշեցնենք սակայն, որ այս ընկերության գործունեությունը Հայաստանում պետք է սկսվեր դեռեւս անցյալ տարվա վերջին, սակայն անհայտ պատճառներով այդ ծրագրի իրագործումը ձգձգվեց:
Ա. Մ.