«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#58, 2001-03-30 | #59, 2001-03-31 | #60, 2001-04-03


ՆԱԽԱԳԱՀ ԲՈՒՇԸ ԿԼԻՆԻ ԱՌԱՋԻՆԸ

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ապրիլի 24-ի նախօրերին Միացյալ Նահանգներից տագնապալի ահազանգեր են հնչումՙ «այսպես կոչված հայերի ցեղասպանության» ընդունման վերաբերյալ: Թուրքիան դարձյալ փոթորկվել էՙ հայկական լոբբին պահանջում է, որ նախագահ Բուշը Ապրիլի 24-ի իր ելույթում 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն անվանի: ԱՄՆ-ի նախագահները սովորաբար հայտարարություններ են անում Ապրիլի 24-ին, բայց տեղի ունեցածը երբեք ցեղասպանություն չեն կոչել», գրում է «Turkish Daily News»-ը: Թերթը մեջբերում է Չիկագոյում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Բուշի խոսքերը. «Հայերը մեծ ժողովուրդ են: Ընտրություններից առաջ ես ձեզ խոտումներ եմ տվել եւ այժմ պատրաստվում եմ կատարել այն»:

ԱՄՆ-ի հայկական լոբբին ներկա փուլում իր թիվ մեկ խնդիրը Ապրիլի 24-ին Բուշի հայտարարության մեջ «ցեղասպանություն» բառի հնչեցնելն է համարում: Մինչ ԱՄՆ-ի հայ համայնքը սպասում է, թե երբ է ի կատար ածելու իր խոստումը նախագահ Բուշը, հայերը խստորեն քննադատում են ԱՄՆ-ի պետքարտուղար Քոլին Փաուելին, որը հայերին աջակցություն չցուցաբերելու կոչով դիմել է նահանգների օրենսդիր մարմիններին: Ամերիկահայ համայնքի գործիչների վկայությամբ, հայերը ցնցված են Մերիլենդի սենատին Փաուելի ուղերձից, նրանք վստահ են, որ պետքարտուղարի դիրքորոշումը հակասում է նախագահ Բուշի դիրքորոշմանը, նշում է թուրքական TDN-ը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4