«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#58, 2001-03-30 | #59, 2001-03-31 | #60, 2001-04-03


ԸՍՏ «ՎԱՇԻՆԳՏՈՆ ՓՈՍՏ»-Ի ՄՈՍԿՎԱՆ ԵՎ ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ԱԼԻԵՎԻՆ

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նախագահ Պուտինը մտադրություն չունի վերականգնել Խորհրդային Միությունը, բայց նա ուզում է Ռուսաստանի ազդեցության ոլորտ վերադարձնել Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, Բելառուսն ու Ադրբեջանը: Այսպիսով, Ռուսաստանը ուզում է իր ղեկավարության ներքո մի ճամբար ստեղծել, որը ՆԱՏՕ-ից եւ Եվրամիությունից ավելի զորեղ կլինի: Արդյոք Բուշի վարչակազմին դա չի՞ մտահոգում: Անշուշտ, մտահոգում է, եւ դրա վառ ապացույցն է այն փաստը, որ պետքարտուղար Քոլին Փաուելը, որը չի միջամտում արաբա-իսրայելական բանակցային գործընթացին, ձեռնարկել է բարձր մակարդակի հանդիպում Քի Վեսթումՙ հրավիրելով այնտեղ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին եւ հույս ունենալով խաղաղության հասնելու», գրում է ամերիկյան ազդեցիկ «Վաշինգտոն փոստ»-ը:

«Իրավամբ, մենք սատարում ենք Ալիեւին եւ չենք ամաչում դրանից», անկեղծորեն խոստովանել է Քլինթոնի վարչակազմում նորանկախ պետությունների պատասխանատու Ստիվեն Սեստանովիչը: Ավելինՙ Պուտինը եւս սերտ համագործակցում է Ալիեւի հետ, նշում է «Վաշինգտոն փոստ»-ը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4