«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#58, 2001-03-30 | #59, 2001-03-31 | #60, 2001-04-03


ԱՐԿԱՆԶԱՍՈՒՄ ՆՇՎԵԼՈՒ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԸ

ԱՐԿԱՆԶԱՍ, 2 ԱՊՐԻԼ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ինչպես տեղեկացնում է «Մարմարա» օրաթերթը, ԱՄՆ նորանոր նահանգներՙ տեղի տալով հայկական լոբբիի ճնշումներին, ընդունում են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ:

Մասնավորապես ԱՄՆ Արկանզաս նահանգի նահանգապետ Մայք Հաքրբին հրապարակել է մի հաղորդագրություն, որով Ապրիլի 24-ը նահանգում հռչակվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Նշենք, որ Արկանզասը ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի ծննդավայրն է:

Հայկական համայնքը գոհունակությամբ է ընդունել Արկանզասի նահանգապետի որոշումն ու նշել, որ այն պետք է օրինակ ծառայի մյուս նահանգների եւ ԱՄՆ Կոնգրեսի համար:

Ըստ թուրքական «Անատոլու» գործակալության, հաղորդագրության մեջ ի թիվս մի շարք խեղաթյուրումների, նշվում է, թե իբր Թուրքիան մերժում է հատուցում վճարել հայերին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4