ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օհան Դուրյանը ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում ապրիլի վերջին կղեկավարի «Լարք» ամերիկահայ կազմակերպության նվագախումբը: Ամերիկահայերի նախաձեռնությամբ նվագախումբն ապրիլի 24-ին հանդես կգա եղեռնի զոհերի հիշատակին նվիրված համերգով: Թեեւ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը Վաչե Բարսումյանն է, այսուհանդերձ, Վերդիի «Ռեքվիեմը», նախօրոք կնքված պայմանագրի համաձայն, կղեկավարի Օհան Դուրյանը:
Ինչպես տեղեկացրեց մաեստրոյի կինը, ԱՄՆ-ից վերադարձից հետո Դուրյանը եռամսյա աշխատանքային այցով կմեկնի Բելգիա, Բեյրութ եւ Ֆրանսիա: