«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#58, 2001-03-30 | #59, 2001-03-31 | #60, 2001-04-03


ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՎՈՒՄ Է

Ապրիլի 5-ից Գեղարքունիքի մարզում դադարեցվելու է գազամատակարարումը: Այս մասին հայտնվում է «Հայռուսգազարդից» Գեղարքունիքի մարզպետին ուղարկված հեռախոսագրում:

Ապրիլի 2-ին մարզպետ Վահագն Հակոբյանի մոտ կայացած խորհրդակցությունում քննության առնվեց այս խնդիրը, որի առնչությամբ մարզպետարանի բնակարանային տնտեսության եւ կոմունալ ծառայությունների բաժնի վարիչ Վոլոդյա Զախարյանը տվեց իր գնահատականը: Ըստ նրա, մարզում կուտակված 1,5 մլրդ գազի պարտքն արդյունք է աշխատանքների սխալ կազմակերպման եւ որոշ «արտոնյալ բոռերի» չարաշահումների: Հենց այդ արտոնյալներին էլ բաժին է ընկնում պարտքերի մեծ մասը, որը կուտակվել է մի քանի տարվա ընթացքում: Իսկ բաժանորդ եւ գազի ծառայություն հարաբերություններում, որքան էլ տարօրինակ է, տուժում է վճարող բաժանորդը, քանի որ անհատական անջատումների փոխարեն կատարվում են ընդհանուր անջատումներ:

Այսքանից հետո բնավ էլ զարմանալի չէ, որ գազամատակարարումը դադարեցվում է, չնայած փորձը ցույց է տվել, որ անջատումները չեն նպաստում վարձավճարների հավաքմանը:

Տ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4