Միավորված մեթոդիստական օգնության կոմիտեի (ԱՄՔՈՐ) հայաստանյան գրասենյակը Երեւանի ճարտարագիտական համալսարանի ուսանողական ճաշարանի տեղում ապրիլի 5-ին կբացի նոր ճաշարանՙ քաղաքի տարբեր բուհերում սովորող անապահով ուսանողներին սպասարկելու նպատակով: Նկատի է առնվում շուրջ 150 ուսանող:
Այս ճաշարանը, որտեղ հմտանալու նպատակով կաշխատեն Երեւանի խոհարարական ուսումնարանի սաները, փորձնական է: Այն մաս է կազմում ԱՄՔՈՐ-ի Սոցիալական բարելավումների ծրագրի, որն ուղղված է Երեւանի, Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի եւ Սյունիքի անապահով խավերի առողջապահական եւ սննդի խնդիրների բարելավմանը: Վերոհիշյալ ծրագրի շրջանակներում ԱՄՔՈՐ-ն իրականացնում է նաեւ ընտանիքներին ժամանակավոր սննդի բաշխման (84 հազար ընտանիք) եւ «Դպրոցական նախաճաշ» (11 դպրոց) բաղադրիչ-ծրագրերը: