«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#58, 2001-03-30 | #59, 2001-03-31 | #60, 2001-04-03


ԱՅՍ ՏԱՐԻ ԴԱՐՁՅԱԼ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԳՈՒՄԱՐՎԻ ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ԵՐԿՐՈՐԴ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ

2001-ի սեպտեմբերի 19-20-ը Երեւանում նախատեսվում է անցկացնել Հայաստան-սփյուռք երկրորդ խորհրդաժողովը: Առաջինը գումարվել էր 1999-ի սեպտեմբերին, եւ, ինչպես նշված է երկրորդ խորհրդաժողովը նախապատրաստող հանձնաժողովի հայտարարության մեջ, սկիզբ էր մի գործընթացի, որ նպատակ ուներ զարգացնելու, ամրապնդելու Հայաստան-սփյուռք բազմակողմանի համագործակցությունը, միասնաբար քննարկել ու լուծել համազգային խնդիրներն ու առաջարկությունները:

Հանձնաժողովը պատրաստում է նախապատրաստական միջոցառումներ Հայաստանի եւ սփյուռքի աշխարհիկ ու եկեղեցական կառույցների եւ անհատների լայն ընդգրկմամբ: Արտերկրում նաեւ ՀՀ դեսպանությունները կհրավիրեն հայ համայնքների ներկայացուցիչների նախապատրաստական խորհրդակցություններ:

Հանձնաժողովըՙ շեշտելով խորհրդաժողովի եւ ՀՀ անկախության տասնամյակի ու քրիստոնեությունը որպես պետական կրոն ճանաչելու 1700-ամյակի միջոցառումների համընկնումը, կոչում է մեր հասարակության ամենալայն շրջանակներին իրենց առաջարկներով ակտիվ մասնակցելու խորհրդաժողովը նախապատրաստող քննարկումներին:

Հայաստան-սփյուռք երկրորդ խորհրդաժողովի նախապատրաստման պատասխանատվությունը հանձնված է ՀՀ ԱԳՆ սփյուռքի հետ կապերի գործադիր քարտուղարությանը, որի հետ կարելի է կապվել, առաջարկություններ փոխանցել հետեւյալ հասցեովՙ

Երեւան 375010, Հանրապետության հրապարակ, Կառավարության 2 շենք

Tel fax (37-41) 58 39 78

Tel 58 39 48, 58 39 28

E-mail: Secretariat 2001@armeniadiaspora.com

Ինտերնետային հասցե http://www.armeniadiaspora.com:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4