«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#58, 2001-03-30 | #59, 2001-03-31 | #60, 2001-04-03


ԳՅՈՒՄՐԵՑԻ ԵՎՍ ՄԵԿ ԳԻՏՆԱԿԱՆՙ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԱՆԴԱՄ

ՀՀ ԳԱԱ Գյումրիում գործող երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմոլոգիայի ինստիտուտի երկրաշարժաբանության լաբորատորիայի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Էդուարդ Գյոդակյանն այս տարվա փետրվարին ընտրվել է Մոսկվայի Երկրի բնապահպանության միջազգային ակադեմիայի անդամ:

Գիտական այս կազմակերպությունը միավորում է Ռուսաստանի ու արտասահմանի բնախույզ-գիտնականների եւ հումանիտար բնագավառների մասնագետներիՙ մարդկային հասարակության եւ տնտեսության բնապահպանության կայուն զարգացմանն աջակցելու նպատակով: Երկու տարին մեկ անցկացվող ընտրություններով ակադեմիայի կազմը համալրվում է երկրի բնապահպանության ոլորտում որոշակի ներդրում ունեցող գիտնականներով, որոնց ուսումնասիրությունները պետք է կապված լինեն համապատասխան երկրի տարածքում բնապահպանական եւ երկրաբանական անվտանգության ապահովման հետ:

Էդուարդ Գյոդակյանն իր ավելի քան 30-ամյա գիտական եւ գիտակազմակերպչական գործունեությամբ, որի ընթացքում տարբեր տարիների եղել է «Լենինական» սեյսմիկ կայանի վարիչ, Հայաստանի սեյսմոլոգիական ծառայության պետ, երկրաշարժերի կանխագուշակման փորձնա-մեթոդական արշավախմբի ղեկավար, ԽՍՀՄ ԳԱ նախագահությանն առընթեր երկրաշարժաբանության եւ սեյսմակայուն շինարարության միջգերատեսչական խորհրդի անդամ, կարեւոր նպաստ է բերել հանրապետության սեյսմիկ ցանցի ստեղծման եւ երկրաշարժերի ուսումնասիրման ասպարեզում: Նա հեղինակ է շուրջ յոթ տասյակ գիտական աշխատանքների, որոնց արդյունքները կամփոփվեն շուտով ներկայացվելիք դոկտորական թեզում:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4