ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության գործերի նախկին կառավարիչ, գնդապետ Ավագ Խաչատրյանի նկատմամբ հարուցված քրեական գործն ուղարկվել է մայրաքաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարան:
Հիշեցնենք, որ նա մեղադրվում է ապօրինի զենք, զինամթերք պահելու մեջ: