«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#64, 2001-04-07 | #65, 2001-04-10 | #66, 2001-04-11


ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐԸ ՀՐԱԺԱՐԱԿԱ՞Ն Է ՏԱԼՈՒ

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իրազեկ աղբյուրների հաղորդմամբ, Հայաստանի գյուղատնտեսության նախարար Զավեն Գեւորգյանը Մոսկվայում գնել է Հայաստանի կառավարությանը պատկանող կոնյակի երեք գործարաններից մեկը: Նույն աղբյուրների պնդմամբ, նախարարի գործողությունները պայմանավորված են իր առաջիկա պաշտոնանկությամբ: «Նոյյան տապան»-ի թղթակցին չհաջողվեց կապվել նախարարի հետ, սակայն ըստ նախարարությունում ստացված տեղեկատվության, Մոսկվայում Զ. Գեւորգյանը գտնվել է իր կարճատեւ արձակուրդի ժամանակ, ԱՄՆ-ից վերադառնալիս, իսկ արձակուրդին նախորդել են նախարարության բազմաթիվ ստուգումները Հայաստանի Գլխավոր դատախազության եւ ՀՀ նախագահին առընթեր վերահսկողական ծառայության կողմից այս տարվա փետրվար-մարտին: Այս լուրերը հաստատելու կամ ժխտելու թղթակցի խնդրանքին նախարարության մամլո ծառայությունից պատասխանեցին, որ իրենց ոչինչ հայտնի չէ նախարարի առաջիկա հրաժարականի մասին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4