«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#64, 2001-04-07 | #65, 2001-04-10 | #66, 2001-04-11


ՀՌԱԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ

Ռամկավար Ազատական կուսակցության 22-րդ Ընդհանուր պատգամավորական ժողովին մասնակցելու համար ապրիլի 6-ին Աթենք ժամանեցին ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը եւ վարչության անդամ Հրաչյա Կարապետյանը: Նույն օրը ընկերներ Ռ. Միրզախանյանը եւ Հ. Կարապետյանը Հունաստանի արտգործնախարարությունում հանդիպեցին հունական սփյուռքի հարցերով գլխավոր քարտուղար Դիմիտրիոս Դոլիսի հետ: Զրույցի ընթացքում արծարծվեցին հայ-հունական հարաբերություններին, Հայաստանի հունական եւ Հունաստանի հայկական համայնքներին առնչվող հարցեր:

Այնուհետեւ Հունաստանի արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ ՀՌԱԿ ատենապետի հանդիպումը Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների վարչության պետ, դեսպան Իլիաս Դիմիտրակոպուլոսի հետ: Ծավալված զրույցը նվիրված էր երկու երկրների միջպետական հարաբերությունների զարգացմանը, մշակութային, կրթական ծրագրերի իրականացմանը, ինչպես նաեւ տարածաշրջանային իրավիճակին:

Ապրիլի 6-ին ընկերներ Միրզախանյանը եւ Կարապետյանը ներկա էին Ռամկավար Ազատական կուսակցության 22-րդ Ընդհանուր պատգամավորական ժողովի բացմանը եւ հետագա ընթացքին:

Ապրիլի 7-ին ՌԱԿ 22-րդ Պատգամավորական ժողովի առաջին նիստում Հայաստանի սոցիալ-տնտեսական եւ քաղաքական իրավիճակի, ՀՌԱԿ հիմնախնդիրների եւ ՌԱԿ-ՀՌԱԿ հարաբերությունների մասին զեկուցումով հանդես եկավ ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը: ՀՌԱԿ Հանրապետական վարչության ուղերձը 22-րդ Ընդհանուր պատգամավորական ժողովին ներկայացրեց վարչության անդամ Հրաչյա Կարապետյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4