«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#64, 2001-04-07 | #65, 2001-04-10 | #66, 2001-04-11


ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՆՁՆԵՑ ԴԵՍՊԱՆ Թ. ՋՈՆՍԸ

Երեկ Սյունիքի մարզՙ Գորիս, Կապան, Մեղրի ուղերթով, իր գործնական այցն ավարտեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Թիմոթի Ջոնսը: Դեսպանատան աշխատակիցներին ընկերակցում էր «Դեմոկրատիա» միության (նախ. Սամվել Շահինյան) Գյուլնարա Շահինյանի գլխավորած ՀՀ կառավարության, մտավորականության ներկայացուցիչներով համալրված մի խումբ: Դեսպանին, քաղաքի խորհրդարանական մուտքի մոտ դիմավորեցին Գորիսի քաղաքապետ Ն. Ոսկանյանը, փոխմարզպետ Զ. Գրիգորյանը:

Քաղաքապետարանում հյուրերը հանդիպեցին հասարակության ներկայացուցիչների հետ: Թ. Ջոնսը վկայականներ հանձնեց Անգլիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ «Դեմոկրատիա» միության իրականացրած «Իմաստավորելով խաղաղությունն ու համակեցությունը» ծրագրի առաջին փուլին 2 էտապով մասնակցած գորիսյան խմբի (ղեկ.ՙ Լ. Հովսեփյան) 10 անդամներին: Մեղրու, Արցախի եւ Գորիսի ներգրավումը ծրագրում, որի առանցքում ամենատարբեր, առանձնապես քաղաքական բնույթի կոնֆլիկտներ էին, անկասկած աշխարհաքաղաքական հենք ուներ: Դեսպանի, «Դեմոկրատիա» միության անդամների եւ հանդիպման մասնակիցների միջեւ շատ_տաք ու հետաքրքիր զրույց-բանավեճ ծավալվեց: Շարունակական ծրագրի երկրորդ փուլում նախատեսվում է կենտրոններ բացել վերոհիշյալ տարածքներում:

ԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գորիս


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4