Հենց այնտեղ էլՙ Գդանսկում, ապրիլի 7-ին անցկացվեցին սուսերամարտի եվրոպական կոնֆեդերացիայի աշխատանքները: Քննարկվեցին այլեւայլ հարցեր, այդ թվումՙ նաեւ կազմակերպչական բնույթի:
Սուսերամարտի հանրապետական ֆեդերացիայի նախագահ, սպորտվարչության պետ Արմեն Գրիգորյանը, որը մասնակցում էր եվրոպական համաժողովին, ընտրվեց մարզաձեւի պրոպագանդայի եւ զարգացման հանձնաժողովի անդամ: