«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#66, 2001-04-11 | #67, 2001-04-12 | #68, 2001-04-13


Մ. ԽԱԹԱՄԻ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻՆ ԿԱՊՈՂ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՃԱՆԱՊԱՐՀՆ Է»

Իրանի նախագահը ընդունեց

Գագիկ Հարությունյանին

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մոհամադ Խաթամին Թեհրանում ընդունել է Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին: Ըստ «ԻՌՆԱ» գործակալության, պրն Խաթամին Իրան-Հայաստան հարաբերությունները որակել է կարեւոր: Անդրադառնալով Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի զարգացման, բարգավաճման եւ այս տարածաշրջանին սպառնացող խնդիրներին, Իրանի նախագահն ասել է, որ «անվտանգության եւ կայունության երաշխիքները պետք է լինեն առանց օտար միջամտության, երկկողմ համագործակցությամբ»:

«Իրան-Հայաստան գազատարի, Քաջարանի թունելի կառուցումը Իրան-Հայաստան երկկողմ հարաբերություններն ամրապնդող գործոններ են», ասել է Խաթամին, առանձնապես կարեւորելով տրանսպորտի եւ հաղորդակցության ոլորտում Երեւան-Թեհրան համագործակցությունը, Հյուսիս-Հարավ միջանցքի ամրապնդումը:

Ըստ Խաթամիի, Հայաստանը Եվրոպային կապող լավագույն ճանապարհն է: «Հուսով եմՙ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խնդիրը կլուծվի առանց օտար միջամտության, տրամաբանությամբ եւ խոհեմությամբ, ուղղակի բանակցությունների շրջանակներում, հաշվի առնելով հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների, տարածաշրջանի շահերը», շեշտել է Իրանի նախագահը:

Թ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4