«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#66, 2001-04-11 | #67, 2001-04-12 | #68, 2001-04-13


10 ՄԼՆ ԴՈԼԱՐ ԵՆ ՎՃԱՐԵԼՈՒ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ԻՐԱՎԱԺԱՌԱՆԳՆԵՐԻՆ

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 12 ԱՊՐԻԼ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 11-ին «Նյու Յորք լայֆ ինշուրընս» ապահովագրական հայտնի ընկերությունն ի վերջո համաձայնել է բավարարել հայերի տասնամյակներ շարունակվող պահանջները եւ 10 մլն. դոլար վճարել Ցեղասպանության զոհերի իրավաժառանգորդներին: «Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ, անցած դարասկզբին ամերիկյան ապահովագրական ընկերություններն իրենց համար շահավետ պայմաններով կյանքի ու գույքի ապահովագրման պայմանագրեր են կնքել Օսմանյան Թուրքիայի 8000 հպատակների, այդ թվում 3600 հայերի հետ:

Նշենք, որ որոշ հաշվարկներով բոլոր հայերի ապահովագրական գումարները ներկայումս հասել են 3 մլրդ. դոլարի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4