«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#66, 2001-04-11 | #67, 2001-04-12 | #68, 2001-04-13


ՔՍԱՆ ՏԱՐԻ ԱՆՑ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՌՈՒՍՆԵՐ ԳՐԵԹԵ ՉԵՆ ՄՆԱ

ՄՈՍԿՎԱ, 12 ԱՊՐԻԼ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1989 թվականի մարդահամարի տվյալներով, Ադրբեջանում այդ ժամանակաշրջանում ապրում էր 392,3 հազար ռուս կամ հանրապետության բնակչության 5,3 տոկոսը: Վերջին մարդահամարի տվյալները վկայում են, որ տասը տարվա ընթացքում ռուսների թիվը նվազել է մինչեւ 141,7 հազար (կրճատումըՙ 2,8 անգամ), ինչը կազմում է բնակչության 1,8 տոկոսը: Ադրբեջանից ռուսների արտահոսքն ամենամեծ չափերի հասավ 1990_95 թվականներին, այսինքն, օգտագործելով պաշտոնական Բաքվի տերմինոլոգիան, «հանրապետությունում քաղաքական, տնտեսական անկայունության ժամանակաշրջանում»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4