«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#66, 2001-04-11 | #67, 2001-04-12 | #68, 2001-04-13


«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼԸ ՈՒՂՂԱԿԻ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է»

«Հնարավոր է, որ ադրբեջանական Սումգայիթ քաղաքի պլաստմասսայե իրերի գործարանում ստեղծվի հայ-ադրբեջանական համատեղ ձեռնարկություն», ասել է հնդկահայ գործարար Հովսեփ Սեֆերյանը, որ նախագահն է Էջմիածնի պլաստմասսայե իրերի ԲԲԸ-ի: Ըստ նրա, այդ ձեռնարկումը կարող է լինել առաջին հաջող օրինակն ու ապացույցը, որ հարեւան երկրները չեն կարող հավերժ փակել իրենց տնտեսությունները միմյանց առաջ... արդեն կատարվում են հաշվարկներ, եւ եթե գործարքը հաջողվի, հնարավոր է Սումգայիթի ձեռնարկության բազայի վրա, հայկական սարքավորումների ներդրմամբ իրականացնել երկկողմանի տնտեսապես շահավետ մի ձեռնարկ», վերջերս գրել է «Ազգը»:

Հայ-ադրբեջանական տնտեսական հնարավոր համագործակցությանը, որը համարվում է ԼՂ հակամարտության կարգավորմանը նպաստող գործոն, անդրադարձել է Ադրբեջանի էկոնոմիկայի փոխնախարար Օքթայ Ահվերդիեւը «Էխո» թերթում. «Հայաստանի հետ տնտեսական համագործակցության մասին խոսելն ուղղակի անբարոյականություն է, թեեւ այդ մասին խոսվում է նաեւ եվրոպական ատյաններում: Հայաստանի հետ տնտեսական համագործակցության շուրջ երկխոսություն կարելի է սկսել միայն այն դեպքում, երբ հայկական կողմը ազատի զավթած յոթ շրջանները: Երբ ապահովվի ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, կբացվի Բաքու-Նախիջեւան-Երեւան ճանապարհը... Հայաստանի հետ տնտեսական համագործակցությունը գրավիչ չի թվում: Հայաստանը չունի տնտեսական այն ներուժը կամ հարուստ հումքային բազան, որ թույլ կտար այդ երկրին դիտել որպես փոխշահավետ գործընկերոջ»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4