Ասել է Իգոր Իվանովը
ՄՈՍԿՎԱ, 16 ԱՊՐԻԼ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը կշարունակի բանակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի հետ եւ հուսով է, որ ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի: Ինչպես հաղորդում է ՌԻԱ-Նովոստին, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Իգոր Իվանովըՙ օրերս ելույթ ունենալով Պետդումայի միջազգային կոմիտեի նիստում: Նախարարի խոսքերով ասած, առաջխաղացում է ձեռք բերվել Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերություններում, իսկ Հայաստանի հետ հաստատվում են դաշնակցային հարաբերություններ:
«Ադրբեջանի եւ Հայաստանի հետ բանակցությունները շարունակելու միջոցով մենք հույս ունենք հասնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման», ասել է Իգոր Իվանովը: