«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#68, 2001-04-13 | #69, 2001-04-14 | #70, 2001-04-17


ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՔՐ. ԳՈՐԾԻՑ ԱՆՋԱՏՎԱԾ ՄԱՍՈՎ ՈՉ ՄԻ ՎԱՐԿԱԾ ՉԻ ՀԵՐՔՎԵԼ

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինդատախազությունը շարունակում է հոկտեմբերի 27-ի քրեական գործից անջատված մասի նախաքննությունը, կատարվում են քննչական գործողություններ: Նախաքննությամբ առայժմ չի հերքվել ոչ մի վարկած (ստուգվում է 4-5-ը): Ինչպես ասաց զինդատախազության քննչական բաժնի պետ Արտակ Հարությունյանը, քր.գործից անջատված մասով Նաիրի Հունանյանը դեռ չի հարցաքննվել: Քննչական խմբի ղեկավարը նշեց, որ նախաքննական մարմինն անհրաժեշտության դեպքում կարող է հարցաքննել ինչպես Հունանյանին, այնպես է ահաբեկչության մյուս մասնակիցներին:

Հիշեցնենք, որ գործից անջատված մասն առնչվում է հնարավոր օժանդակությանը, դրդչությանը, ապօրինի զենքին, հանցագործության կատարմանը պաշտոնատար անձանց հնարավոր մասնակցությանը, պաշտոնատար այլ անձանց իրենց պաշտոնեական պարտականությունների նկատմամբ թույլատրած անփույթ վերաբերմունքին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4