ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 1-ից «Երեւանի մետրոպոլիտեն»-ի աշխատանքային ժամը կերկարաձգվի մինչեւ ժամը 24-ը: Ինչպես հայտնեց մետրոպոլիտենի գործադիր տնօրեն Տիգրան Մուշեղյանը, աշխատաժամի երկարաձգման դեպքում մետրոյի սպասարկող անձնակազմի ավելացում չի լինի: Արդեն մշակվել է շարժակազմերի աշխատանքի նոր չվացուցակը, համաձայն որի Երեւանի բնակչությանը այդուհետ եւս կսպասարկեն մետրոպոլիտենի ներկայումս գործող 13 շարժակազմերը:
Տ. Մուշեղյանը նշեց նաեւ, որ ներկայումս «Երեւանի մետրոպոլիտեն»-ի ուղեւորափոխադրումների ծավալը օրական կազմում է միջինը 40-42 հազար մարդ: Տարեսկզբի համեմատ, երբ բուհերում եւ միջնակարգ մասնագիտական ուսհաստատություններում արձակուրդ էր, այդ ցուցանիշը աճել է մոտ 5-7 հազարով: